Վերլուծաբանները կարծում են, որ մի քանի տարի հետո սմարթֆոնի գինը ուղղակիորեն կախված կլինի նրանից, թե 3D կամ 2D տեխնոլոգիա է օգտագործվում դեմքի ճանաչման համար: Ամենայն հավանականությամբ, 2020-ին գերակշռելու է 3D-ն՝ մոտ 60 տոկոս, փոխանցում է NEWS.am-ը:
2013 թվականին Apple-ը ներկայացրեց Touch ID տեխնոլոգիան, որը բոլոր սմարթֆոններ արտադրողների համար նախադեպ եղավ: Մի քանի տարի անց մատնահետքով նույնականացումը դարձավ այնքան տարածված, որ նույնիսկ բյուջետային ապրանքանիշերում հայտնվեց: 2018-ին այս տեխնոլոգիայով հագեցած հեռախոսների թիվը կկազմի 1 միլիարդ: Ամենայն հավանականությամբ, նման տարածումը պետք է ակնկալել նաև Face ID-ից, այն կարող է դառնալ ստանդարտ բոլոր նոր սերնդի սմարթֆոնների համար:
Counterpoint Component Tracker-ի ուսումնասիրության համաձայն՝ մինչև 2020 թվականը մոտ մեկ միլիարդ սմարթֆոններ կկիրառեն դեմքի ճանաչման այս տեխնոլոգիան: Apple-ը և Samsung-ը կգլխավորեն ցուցակը, նրանց կհաջորդեն չինական Oppo, vivo, Xiaomi, OnePlus, Huawei և այլ ընկերություններ: