Մահացել է կոմպոզիտոր Յոհան Յոհանսոնը

12:38     11 փետրվարի, 2018

Իսլանդացի 49-ամյա կոմպոզիտոր Յոհան Յոհանսոնը մահացել է Բեռլինում: Այս մասին նշված է կոմպոզիտորի ֆեյսբուքյան էջում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Խոր վշտով հաստատում ենք մեր թանկագին ընկերոջ՝ Յոհանի մահը: Մենք կորցրեցինք ամենատաղանդավոր և պայծառ մարդկանցից մեկին, ում հետ աշխատելու բախտ ենք ունեցել: Թող նրա երաժշտությունն այսուհետ մեզ ոգեշնչի»,- ասված է գրառման մեջ:

Կոմպոզիտորի մահվան պատճառը չի նշվում:

«Ոսկե գլոբուսի» դափնեկիր Յոհանսոնը եղել է նաև «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմի երաժշտության համար Օսկարի և Գրեմմիի մրցանակների անվանակարգերի հավակնորդ: Նա նաև «Ժամանում», «Մարդասպանը» և «Գերվածերը» կոմպոզիցիաների հեղինակն է:


© armedia.am