ԱՆ-148 ուղևորատար ինքնաթիռը, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո, րոպեներ անց անհետացել է ռադարների տեսադաշտից: Ենթադրվում է, որ ինքնաթիռը ընկել է ՌԴ Ռամենսկի շրջանում:
Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը` ինքնաթիռում եղել է 71 հոգի՝ 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամները:
Ինքնաթիռի ընկնելու հետևանքով ողջ մնացածներ չկան: