Թրամփը վստահ չէ, որ Իսրայելը պաղեստինցիների հետ խաղաղություն է ուզում

12:04     12 փետրվարի, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է, որ Իսրայելն անկեղծորեն ցանկանում է պաղեստինցիների հետ խաղաղություն կնքել:

«Այժմ ես չեմ կարող ասել, որ պաղեստինցիները ձգտում են խաղաղության, նրանք չեն ձգտում: Սակայն ես միանգամայն վստահ չեմ, որ Իսրայելը ձգտում է խաղաղության: Մեզ մնում է միայն հետևել, թե ինչ է տեղի ունենում», - ասել է Թրամփը իսրայելական Hayom պարբերականին տված հարցազրույցում:

Թրամփի խոսքերով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հարաբերությունները հրաշալի են, սակայն կարող էին շատ ավելի լավ լինել, եթե Իսրայելին և Պաղեստինին հաջողվի խաղաղություն կնքել:

 


© armedia.am