Միացյալ Նահգանգները կշարունակի ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա, սակայն պատրաստ է վերջինիս իշխանությունների հետ բանակցությունների: Այս մասին The Washington Post-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը:
«Ճնշումը չի դադարեցվի, քանի դեռ նրանք գործողություններ չեն ձեռնարկել, որոնք դաշինքը կհամարի զգալի քայլ դեմի ապամիջուկայնացում: Այդպիսով առավելագույն ճնշման արշավը կշարունակվի և կուժեղացվի: Բայց եթե դուք ուզում եք խոսել, մենք կխոսենք», - ասել է Փենսը:
Նշվում է, որ ԱՄՆ-ը նման դիրքորոշման է հանգել Փհենչհանում Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի և Փենսի բանակցությունների արդյունքում: