Չինաստանի իշխանությունները մտադիր են ավելացնելու նյութական օգնությունը Դամասկոսին և ավելի ակտիվ դերակատարում ունենալու հետպատերազմյան Սիրիայի վերականգնման և զարգացման հարցում: Այս մասին «Սինհու» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Սիրիայում Չինաստանի դեսպան Սի Ցյանցզինը:
«Կարծում եմ, որ արդեն ժամանակն է կենտրոնացնել բոլոր ջանքները Սիրիայի վերականգնման և զարգացման վրա: Իմ կարծիքով, Չինաստանն ավելի մեծ դեր կխաղա այդ գործընթացում՝ մեծ օգնություն տրամադրելով Սիրիայի ժողովրդին և օրինական կառավարությանը», - նշել է դիվանագետը: