Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է իր նախատատը փրկել Ստալինին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Իմ նախատատը՝ Թամարան, պատմել է ինձ, թե ինչպես է նա փրկել Ստալինին ցարական ժանդարմներից, ձեռք բռնած դուրս է բերել իր հոր տնից, ով հարուստ մարդ էր, և Ստալինը այդ ամենը փոխհատուցել է իր ընտանիքի ունեցվածքը բռնագրավելով, սեփականությունը ոչնչացնելով և հորն ու եղբորը սպանելով», - նշել է նա:
Քաղաքական գործիչը հիշել է այս պատմությունը, «Ստալինի մահը» ֆիլմը դիտելու հետ կապված, որին ինքը դրական գնահատական է տվել:
Ռուսաստանում ֆիլմը վրդովմունք էր առաջացրել: Մի շարք հայտնի քաղաքական և մշակութային գործիչներ ֆիլմը դիտելուց հետո խնդրել են չեղարկել ֆիլմի վարձակալության վկայականը: