Կիևի կենտրոնում ձերբակալվել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին: «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդը ձերբակալվել է «Սուլուգունի» ռեստորանում: Սահակաշվիլու կալանավորումն իրականացրել են հատուկջոկատայինները, փոխանցում է Вести.ru-ն:
Սահակաշվիլիի ձերբակալությունը հաստատել է նրա մամուլի քարտուղար Տատյանա Բագրանովսկայան:
«Ֆորբս Ուկրաինա» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Վլադիմիր Ֆյոդորինը պարզաբանեց, որ «Սուլուգունի» ռեստորանի օպերացիան իրականացրել են Ուկրաինայի Պետական սահմանապահի համազգեստով մարդիկ: