Փետրվարի 11-ին Երևանից Մոսկվա թռչող Airbus A321 ինքնաթիռի հրամանատարը զեկուցել է վառելիքի անբավարարության մասին: Այս մասին հաղորդում է ''РЕН ТВ''-ին:
Որոշ տեղեկությունների համաձայն, օդաչուն տվել է հրատապության ռադիոհեռախոսային «ՊԱՆ ՊԱՆ» («Pan-Pan») ազդանշանը` նշելով արտակարգ իրավիճակի հայտնաբերման մասին: Զեկույցի համաձայն` օդանավը և նրա ուղևորների անվտանգությունը որոշ չափով վտանգված է եղել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնացել:
Աղբյուրի փոխանցմամբ` ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել: Սակայն, թե որ օդանավակայանում է վայրէջքը տեղի ունեցել չի հաղորդվում: