Օլիմպիական խաղեր. հայ մարզիկները մեկնարկում են

09:30     13 փետրվարի, 2018

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամները մեկնարկում են պայքարը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Առաջինն Օլիմպիական խաղերում կմեկնարկի Կատյա Գալստյանը, ով ուժերը կչափի սպրինտ ձևում (Երևանի ժամանակով 12:30-ին): Նույն սպրինտ մրցաձևում պայքարի մեջ կմտնի նաև Միքայել Միքայելյանը (Երևանի ժամանակով 13:05-ին):

Հիշեցնենք, որ Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցում է 3 մարզիկով. դահուկորդներ Միքայել Միքայելյան, Կատյա Գալստյան և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյան:

Գալստյանը երկրորդ մեկնարկը կունենա փետրվարի 15-ին: Միքայել Միքայելյանը տղամարդկանց ազատ ոճում (15 կմ) կմրցի փետրվարի 16-ին: Փետրվարի 18-ին իր առաջին մեկնարկը հսկա ոլորավայրէջքում կունենա Աշոտ Կարապետյանը: Նա փետրվարի 22-ին ուժերը կփորձի նաև հատուկ ոլորավայրէջքում:


© armedia.am