ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:17     13 փետրվարի, 2018

Փետրվարի 13-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին ասվում է ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում: 

Փետրվարի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ի օրվա երկրորդ կեսին, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, ինչպես նաև 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարությունը բոլոր  վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ըստ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալության և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության տվյալների, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

 


© armedia.am