Շախմատի ԵԱ. Հայաստանի շախմատային ջոկատը Բաթումում կմասնակցի անհատական առաջնությանը

13:41     13 փետրվարի, 2018

Մարտի 17-28-ը Բաթումում կանցկացվի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը (շվեյցարական մրցակարգ, 11 տուր), որին, ըստ նախնական տվյալների, կմասնակցի 31 երկրի 280 շախմատիստ, փոխանցում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Հայաստանը կներկայացնի 33 շախմատիստ, այդ թվում տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանը և այլք:

Առաջնությունում հանդես կգան նաև կանանց ազգային հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը:


© armedia.am