Պարսից ծոցի երկրների միասնության վերականգնումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր կողմերին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ կոչ անելով լուծել Քաթարի հետ դիվանագիտական տարաձայնությունները:
2017 թ. հունիսին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Միացյալ Արաբական Էմիրություններն ու Բահրեյնը դադարեցրել էին դիվանագիտական և առևտրային հարաբերությունները Քաթարի հետ՝ մեղադրելով նրան ահաբեկչությանը աջակցելու համար:
Դոհան իր հերթին հերքում է բոլոր մեղադրանքները: