ԱՄՆ-ն ԵՄ-ին նախազգուշացնում է իր խորը ռազմական համագործակցությունը որպես պատրվակ չօգտագործել Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության պաշտպանության համար՝ հայտարարելով, որ դա կարող է վնասել ՆԱՏՕ-ին:
Վաշինգտոնն ուշադիր հետևելու է դրան, քանի որ եթե դա տեղի ունենա, ապա կհանգեցնի դաշինքի պառակտմանը:
ԵՄ ղեկավարները, որոնցից 22-ը ՆԱՏՕ-ի անդամ են, անցյալ տարի համաձայնել էին համատեղ ռազմական տեխնիկա մշակել կամ գնել: Վաշինգտոնն այժմ մտահոգված է, որ ամերիկյան ընկերությունները կարող են դուրս մնալ այդ առևտրի գործընթացից: