Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն ընդվզել է իշխանությունների կողմից արքեպիսկոպոս Աթեշյանին փոխպատրիարք վերանշանակելու անօրինական քայլի դեմ։ News.am-ի հաղորդմամբ, Կարո Փայլանը մասնավորապես նշել է. «Պետությունը պատրիարքարանում հարկադիր կատարողին (նկատի ունի արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին) նշանակելու համար սովորելու արժանի ինտրիգներ իրականացրեց։ Բայց մենք հարկադիր կատարողին չենք ընդունում։ Ցանկանում ենք նոր պատրիարք ընտրել»։
Նշենք, որ արքեպիսկոպոս Աթեշյանի երկարատև աշխատանքի արդյունքում թուրքական իշխանությունները նրան վերանշանակեցին փոխպատրիարքի պաշտոնում, իսկ եկեղեցու բոլոր կանոններով ընտրված պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Բեքչյանին ստիպեցին հրաժարական տալ ու հեռանալ երկրից։