Իսրայելի ոստիկանությունը պատրաստվում է Նեթանյահուին կոռուպցիայի մեղադրանք ներկայացնել

12:32     14 փետրվարի, 2018

Իսրայելի ոստիկանությունը գտել է հիմքեր երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին մեղադրանք ներկայացնելու կոռուպցիայի մեջ միանգամից երկու դրվագներով, հայտնում է Jerusalem Post-ը:

Իրավապահները տեղեկացրել են իրենց պլանների մասին Նեթանյահուի փաստաբանին: Վարչապետնն անձամբ է հաստատել իրեն մեղադրանք  ներկայացնելու նախապատրաստումը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ շարունակելու է արդար և պատասխանատու կերպով ղեկավարել
Իսրայելը:

Հիշեցնենք, Նեթանյահուն և նրա ընտանիքի անդամները կասկածվում են ծառայությունների դիմաց գործարարներից նվերներ ստանալու մեջ: Ոստիկանությունն արդեն հարցաքննել է վկաներին Իսրայելում և արտերկրում: Նեթանյահուն պնդում է իր անմեղության վրա:


© armedia.am