Նիդերլանդների ԱԳ նախարարը հրաժարական է տվել Պուտինի հետ հանդիպման մասին ստելու պատճառով
Նիդեռլանդների ԱԳ նախարար Հալբե Զեյլստան հրաժարական է տվել այն բանից հետո, երբ խոստովանել է, որ ստել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր ունեցած հանդիպման մասին, հայտնում է BBC-ն: Նա իր հրաժարականի մասին հայտարարել է Մոսկվա պաշտոնական այցից ընդամենը մի քանի ժամ առաջ:
2017 թվականի մարտին նախընտրական արշավի ժամանակ Զեյլստրան հայտարարել է, որ 2006 թվականին անձամբ է լսել ինչպես է Պուտինը խոսել տարածաշրջանային էքսպանսիայի և «Մեծ Ռուսաստան» ստեղծելու պլանների մասին:
Փետրվարի 12-ին ներդեռլանդական թերթերից մեկին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ իրականում անձամբ չի լսել Պուտինի այդ հայտարարությունը: Զեյլստրայի խոսքերով այդկերպ նա ուղղակի փորձել է պաշտպանել իր տեղեկատվության աղբյուրին, ով անձամբ լսել է Պուտինի այդ հայտարարությունը: