Թուրքիայի քաղաքացին անօրեն հատել է հայ-թուրքական սահմանը

11:23     14 փետրվարի, 2018

Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հանգստյան օրերին Ախուրյան գետի ափին (Արմավիրի մարզ) ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացու: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղվելով Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությանը:

Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը և փորձել ձուկ որսալ Հայաստանի տարածքում: Րոպեներ անց նա ձերբակալվել է:

Օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածը Թուրքիայի Դիգոր գավառի Ղարաբաղ բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1995 թվականին: Նա խոստովանել է մեղքը:

Համաձայն փոխգործակցության կարգի, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը տեղեկացվել են կատարվածի մասին:


© armedia.am