Եվրոպական հանձնաժողովն ուշադիր հետևում է Էգեյան ծովում լարված իրավիճակի զարգացումներին, որտեղ թուրքական ռազմա–ծովային ուժերի նավերը խոչընդոտում են Կիպրոսի Հանրապետության բացարձակ տնտեսական գոտիում գտնվող գազի ծովային հանքավայրում հորատման աշխատանքների իրականացմանը: Այս մասին փետրվարի 13-ին հայտարարել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը:
«Մենք պնդում ենք, որ Թուրքիան պետք է միանշանակորեն կատարի բարիդրացիության պարտավորությունները և զերծ մնա ԵՄ անդամ երկրների հետ ցանկացած միջադեպերից։ Մենք նաև ցանկանում ենք ընդգծել անդամ–պետությունների՝ իրենց տարածքում, ներառյալ ծովային և օդային տարածքներն, ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը ։ Պետք է նաև խուսափել բացասական հայտարարություններից, որոնք վտանգում են բարիդրացիական հարաբերություները»,– ընդգծել է նա։
Փետրվարի 13-ի գիշերը բախում է տեղի ունեցել հունական և թուրքական ափային պահակախմբի նավերի միջև Էգեյան ծովում վիճելի Իմիա (Քարդակ) կղզիների մոտ։ Միջադեպի արդյունքում նավաստիներից ոչ ոք չի տուժել։