Միացյալ Նահանգերի United Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Հոնոլուլուի օդանավակայանում դժվարությամբ վայրԷջք Է կատարել այն բանից հետո, երբ պոկվել Է դրա շարժիչներից մեկի պատյանը: Այդ մասին փոխանցում է Daily Mail-ը։
Վայրէջքից ընդամենը 36 րոպե առաջ շարժիչի մասերը սկսել են բառացիորեն քանդվել և ցած թափվել։
Ինքնաթիռում 370 ուղևոր է եղել։ Նրանց խոսքով՝ կատարվածը սարսափելի է եղել։
Նշվում է, որ օդաչուներին հաջողվել է բարեհաջող նստեցնել ինքնաթիռը։