Մի խումբ հայեր Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի օդանավակայանում Յարխուշտա են պարել։ Այս տեսանյութը մեծ տարածում է գտել սոցցանցերում, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
Նշենք, որ «Յարխուշտա»-ն ռազմական պար է, որը տարածված է եղել Մուշում ու Սասունում։ Պարի անվանումն ունեցել է տարբեր մեկնաբանություններ։ Դրանցից մեկն է, որ «Յարխուշտա» նշանակում է զենքի ընկեր։ Պարսկերենից «յար», բացի սիրեցյալից նշանակում է ընկեր, իսկ «խըշտ», «խըշտիկ» ՝ կարճ նիզակ, զենք։