Բոլիվիայում 40 մարդ Է զոհվել, ևս 124-ը՝ վնասվածքներ ստացել փետրվարի 10-ին մեկնարկած խոշորագույն ազգային կառնավալի 4 օրերի ընթացքում:
«Ունենք 40 զոհված: Ցավոք, չնայած հսկողությանը, կառնավալի ընթացքում մահվան դեպքերի ու վնասվածքների թիվը մեծ Է», - ասել է երկրի ներքին գործերի նախարար Կառլոս Ռոմերոն:
Նախարարի խոսքով՝ 40 զոհվածներից 16-ը ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ են դարձել, ևս ութը մահացել են Օրուրո քաղաքում գազի բալոնի պայթելու հետևանքով:
Օրուրոյի կառնավալը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2001 թվականին ներառել Է Ոչ նյութական ժառանգության ցուցակում, ամենահայտնին ու ամենաշքեղն Է համարվում Բոլիվիայում: 2017 թվականին, հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալներով, տոնական միջոցառումներին մասնակցել Է 412 հազար մարդ: