Ռուս լրագրող Ալեքսանդր Նևզորովը Երևան վերադառնալու հայտարարության ֆոնին Ադրբեջանի նախագահին «վտանգավոր խելագար» է անվանել, փոխանցում է news.am-ը:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Նեվզորսկիե սրեդի» հաղորդման ժամանակ Նևզորովը Ադրբեջանին որպես օրինակ է բերել խոսելով այն մասին, որ «պատմությունը դա հումք է, որից կարելի է ամեն ինչ անել»:
Նրա խոսքով՝ Ալիևը Երևանի մասին իր խոսակցություններով «վտանգավոր խելագար» է թվում:
«Նա (Ալիևը) պատրաստվում է... նա ասեց, որ պատրաստվում է միացնել... վերադարձնել Երևանը... ասենք լավ... նախագահական մարազմ է... Բայց միանգամից հավաքվեցին ակադեմիկոսներ և պատմաբաններ, որոնք հիմանվորեցին նախագահական այդ մարազմը: Եվ այդ առասպելն արդեն ստեղծվել է և ապրելու է: Եվ մի օր այն արյունահեղություն, ավերվածություններ և ատելության հերթական բռնկումներ կառաջացնի: Սա օրինակ է, թե ինչպես են պատմական ֆեյքեր ստեղծվում», - նշել է Նևզորովը:
Դիտել 35:32 րոպեից: