ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պարկլենդ քաղաքի դպրոցում հրաձգություն իրականացրած դպրոցի նախկին սան Նիկոլաս Կրուզն օգտագործել է հրդեհային ազդանշանը, որպեսզի աշակերտները դասարաններից դուրս գան միջանցք: Այս մասին MSNBC-ի հեռուստաալիքին հայտնել է սենատոր Բիլ Նելսոնը: Հաղորդվում է, որ 19-ամյա Կրուզը կրել է գազի դիմակ, նրա մոտ եղել են բազմաթիվ ծխային նռնակներ:
Նշենք, որ հրաձգության հետևանքով զոհվել է 17 մարդ ևս 16 մարդ վիրավորվել է, նրանցից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: