Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահն որոշել է ինքնակամ հրաժարական տալ

11:28     15 փետրվարի, 2018

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման վայր է դրել պետության ղեկավարի լիազորությունները: Համապատասխան հայտարարությունը նա արել է փետրվարի 14-ի երեկոյան ժամկետի լրանալուց հետո, որը նրան տվել էր «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցությունը՝ հակառակ դեպքում սպառնալով փետրվարի 15-ին աջակցել ընդդիմությանը վստահության հարցի շուրջ քվեարկության ժամանակ, հաղորդում է ТАСС-ը:

«Ես որոշեցի անհապաղ թողնել հանրապետության նախագահի պաշտոնը: Չնայած համաձայն չեմ իմ կազմակերպության ղեկավարության որոշմանը, ես միշտ եղել եմ «Աֆրիկյան ազգային կոնգրեսի» կարգապահ անդամ», - ասել է Զուման:

Նա նաև նշել է, որ չի վախենում ոչ անվստահության քվեից, ոչ էլ իմպիչմենտից՝ այդ ընթացակարգերը համարելով օրինական մեխանիզմ, որը թույլ է տալիս քաղաքացիներին իրենց ղեկավարներին զրկել լիազորություններից: 

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահն որոշել է ինքնակամ հրաժարական տալ


© armedia.am