Թուրքիայի ու Հունաստանի միջև Էգեյան ծովում առաջացած հերթական սահմանային միջադեպի մասին խոսելիս Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսն օգտագործել է Կիպրոսում տարածված «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է» արտահայտությունը:
Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler.com» լրատվական կայքին։
Նշվում է, որ «Skai» ռադիոկայանի եթերում 2 երկրների առափնյա նավերի բախման միջադեպի թեմայով հաղորդման ժամանակ Հունաստանի նախկին ԱԳ նախարարը մասնավորապես ասել է.
«Ամենալավ թուրքը մեռած թուրքն է: Ես լավ թուրքի չեմ հանդիպել: Ինչքան էլ բարի կամք դրսևորենք, միևնույնն է, թշնամին անխիղճ է, պետք է նրա հախից գալ»:
Ըստ թուրքական աղբյուրի՝ Պանգալուսի խոսքերը մամուլում խիստ հակազդեցության են արժանացել: