«Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցության սաքսոնական խմբակցության անդամ Անդրե Պոգենբուրգը թուրքական համայնքին «ուղտապաններ է» անվանել։ Այսպես գերմանացի ընդդիմադիր քաղաքական գործիչը պատասխանել է թուրքական համայնքի քննադատությանը նոր կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում նախատեսված նոր նախարարության ներդրման հայեցակարգի վերաբերյալ, փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով dpa-ին։
«Այդ չաման վաճառողների հաշվին 1.5 միլիոն հայ կա… և նրանք դեռ ցանկանում են ինչ-որ բա՞ն ասել մեզ պատմության և հայրենիքի մասին: Նրանք խելագարվել են: Այդ ուղտապանները պետք է սկսեն մտածել այն մասին, թե ինչ ժողովրդի են պատկանում»,- ասել է Պոգենբուրգը:
Նա նաև խստորեն քննադատել է երկքաղաքացիության ընդունման վերաբերյալ թուրքական համայնքի կոչերը: