Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը՝ հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար

10:51     16 փետրվարի, 2018

ՀՀ նախագահի հրամանագրով 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն օրերս նշանակվեց ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ զորքերի խմբավորման հրամանատար, հայտնում է Հայ Զինվոր կայքը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը շնորհավորելով գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանին նոր և պատասխանատու պաշտոնի նշանակվելու առթիվ, ասաց, որ հրամանատարի կայացման և առաջխաղացման գործում կարևոր դեր ունի նաև զորամիավորման անձնակազմը՝ իր տքնաջան աշխատանքով, ժամանակին և անթերի պարտականությունների կատարմամբ:

Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը շնորհակալություն հայտնելով զորամիավորման անձնակազմին, հրամանատարությանը՝ համատեղ ծառայողական տարիների համար, հավաստիացրեց, որ բարձր պաշտոնում արդարացնելու է ՀՀ նախագահի, պաշտպանության նախարարի և վերադաս հրամանատարության վստահությունը` այսուհետ է՛լ ավելի մեծ պատասխանատվությամբ ծառայելով հայրենիքին: 


© armedia.am