Վիրջինիայի վճռաբեկ դատարանը Թրամփի՝ միգրացիոն հրամանի վերջին տարբերակը ճանաչել է հակասահմանադրական, հայտնում է ամերիկյան The Hill թերթը: Խոսքը մասնավորապես մուսուլմանական 6 երկրների, Վենեսուելայի և Հյուսիսային Կորեայի քաղաքացիների ԱՄՆ մուտքի արգելքի մասին է:
Դատարանի ներկայացուցիչները բացատրել են, որ այդ հրամանագրով մուսուլմանները խտրականության են ենթարկվում:
Նշենք, որ Վիրջինիայի վճռաբեկ դատարանը դարձել է երկրորդ դաշնային վճռաբեկ դատարանը, որն որոշում է կայացրել Թրամփի միգրացիոն հրամանի դեմ։