Թուրքիայի հայտնի մտավորական, «Ներեցեք մեզ հայեր» ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Բասքըն Օրանը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի դեմ, փոխանցում է «Արցախպրեսը»:
Բաքսըն Օրանը դատական հայցում պահանջել է մեղավոր ճանաչել Թուրքիայի նախագահին Էրդողանին խաղաղության կոչ արած մտավորականներին դավաճաններ անվանելու համար։
Բասքըն Օրանը որպես բարոյական փոխհատուցում խորհրդանշական կես դոլար է պահանջել Էրդողանի դեմ դատական հայցում։
Աֆրին ներխուժելուց հետո մի խումբ թուրք մտավորականներ կոչ արեցին դադարեցնել պատերազմը, ինչին ի պատասխան, Թուրքիայի նախագահը նրանց հայրենիքի դավաճաններ անվանեց։