Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ Ազգային ժողովին առաջարկել է Հրայր Վարդանի Թովմասյանի թեկնածությունը՝ Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ հաշվի առնելով, որ 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը և մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը: