Հայաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են նվազեցնել Ուկրաինայի Միջազգային ավիաուղիների ուղևորների համար ավիատոմսերի արժեքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
«Թանկագին բարեկամներ: Շատ լավ նորություն ունեմ:
Ուկրաինայի Միջազգային ավիաուղիների հետ համառ բանակցություններից հետո մենք փոխշահավետ համաձայնության եկանք ավիատոմսերի գների շատ զգալի նվազեցման մասին՝ Ուկրաինայի Միջազգային ավիաուղիներով Հայաստանից և Հայաստան թռչող ուղևորների համար, ըստ որում՝ գները նվազեցվել են բոլոր ուղղություններով:
Ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել Ուկրաինայի Միջազգային ավիաուղիներ ավիաընկերության ղեկավարությանն՝ ի դեմս ընկերության նախագահ Յուրի Վլադիմիրովիչ Միրոշնիկովի, առևտրի գծով ընկերության փոխնախագահ Սերգեյ Ֆոմենկոյի և անձամբ ընկերության վաճառքի գծով տնօրեն Անտոն Մատիսի:
Այսօր հարցը լուծվեց:
Մնացած մանրամասները լրացուցիչ կհայտնենք»,- գրել է Անդրանիկ Մանուկյանը: