Չեխիայի Գորնի Կալնա գյուղի գեղարվեստական արվեստանոցում ավարտվում են Գրիգոր Նարեկացու քանդակի ստեղծման աշխատանքները։ News.am-ի հաղորդմամբ, քանդակը պետք է նվիրվի Հռոմի Պապին:
2 մետր բարձրությամբ քանդակի հեղինակը հայկական ծագմամբ 77-ամյա ֆրանսիացի Դավիթ Բաբայանն է:
« Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թվականին Հռոմի պապին նվիրեց Սբ. Գրիգոր Նարեկացու փոքրիկ բրոնզե արձանիկը: Պապին շատ դուր եկավ արձանիկը, ուստի Հայաստանի նախագահը որոշեց նրան նվիրել ավելի մեծ չափի արձան», - ասել է քանդակագործը` հավելելով, որ իր համար ամենադժվարը Գրիգոր Նարեկացու ոգին փոխանցելն էր:
Արձանը Վատիկան կտեղափոխվի մարտի 7-ին: