Աֆրին․ թուրքական զորքերը քլոր են կիրառել

13:43     17 փետրվարի, 2018

Սիրիայի հյուսիսում՝ Աֆրինում գտնվող Ալ-Մզեյնա գյուղի վեց բնակիչներ տուժել են թունավոր գազով հրթիռակոծությունից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, տեղի հիվանդանոցի բժիշկ Ջոան Մուհամմադը հայտարարել է, որ նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Աֆրինի հիվանդանոցի բժիշկները հակված են, որ թուրքական զորքերը քլոր են կիրառել։

Սկսած հունվարի 20-ից, երբ Անկարան Աֆրինում մեկնարկեց «Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած գործողությունները, քրդական աղբյուրերը բազմիցս մեղադրել են թուրքական զորքերին ռմբակոծությանմեջ, սակայն թունավոր նյութերի օգտագործման մասին տեղեկություններ առաջին անգամ են հայտնվում։


© armedia.am