Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, 6 օրյա պայքարից հետո Գերմանիան ունի 9 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ (ընդհանուր 15):
Երկրորդ տեղում 6 ոսկե մեդալով Նորվեգիայի հավաքականն է: Նրանք ունեն 8 արծաթե և 5 բրոնզե մեդալ (ընդհանուր 19):
Եռյակի վերջում Նիդերլանդներն են` 6 ոսկե 5 արծաթե և 2 բրոնզե մեդալներով (ընդհանուր 13):