Հայոց ցեղասպանությունը գիտականորեն հաստատված պատմական փաստ է ու Թուրքիայի ԱԳՆ-ում դրա մասին լավ գիտեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը՝ կապված Նիդերլանդների խորհրդարանում ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին։
«Կարծում եմ գիտակցում են նաև, որ այլեւս անօգուտ է ժխտել այդ փաստը։ Հիշեցնեմ նաև, որ Նիդերլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռեւս 2004 թվականին։ Միգուցե իր այս հայտարարությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն փորձում է ժխտել նաև այս փաստը»,-նշեց Բալայանը