ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) չափից ավելի շատ ժամանակ է հատկացնում 2016 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ իր օգնականի և Ռուսաստանի միջև դավադրությունն ապացուցելու փորձերին, ինչի հետևսնքով գերատեսչությունն աչքաթող է արել Նիկոլաս Քրուզին, որն անցյալ չորեքշաբթի Փարքլենդ քաղաքի դպրոցում (Ֆլորիդա նահանգ) 17 մարդու է գնդակահարել, փոխանցում է News.am-ը։
Այս մասին նա նշել է Twitter-ի իր անձնական էջում. «Շատ ցավալի է, որ ՀԴԲ-ն աչքաթող է արել բոլոր բազմաթիվ ազդանշանները, որոնք ուղարկել էր Ֆլորիդայի նահանգի դպրոցում հրաձգություն կազմակերպողը: Սա անընդունելի է», - հայտարարել է Թրամփը:
«Նրանք չափից ավելի շատ ժամանակ են ծախսում, որ ապացուցեն Թրամփի արշավի հետ ռուսական դավադրությունը՝ ոչ մի դավադրություն չի եղել: Վերադարձեք հիմքերին և մեզ բոլորիս հպարտանալու առիթ տվեք», - հավելել է ԱՄՆ նախագահը: