Մեր խնդիրը միայն Ադրբեջանը չէ` մեր խնդիրը Թուրքիայի աներկբա սատարումն է Ադրբեջանին։ Այդ մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Մյունխենի անվտանգության համաժողովում պատասխանելով «Եվրասիա խմբի» նախագահ և հիմնադիր Յան Բրեմերի հարցին։
Ըստ նախագահի, մեր հնարավորությունները ամեն տարի ավելանում են, որովհետև աշխարհը կամաց-կամաց, երևի, սկսում է հասկանալ, թե որքան տոլերանտ են հայերը և ինչպիսի դժվարին աշխարհաքաղաքական պայմաններում են: «Մեր խնդիրը միայն Ադրբեջանը չէ` մեր խնդիրը Թուրքիայի աներկբա սատարումն է Ադրբեջանին: Եվ պիտի ասեմ, որ Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է` միֆ է, միֆ, չկա այդպիսի բան: Եվ եթե Հայաստանը մեկուսացած լիներ, չէր ունենա ավելի մեծ միջին աշխատավարձ, քան Ադրբեջանը՝ ունենալով այդքան նավթ, գազ և այլն, կարող եմ այլ ցուցանիշներ էլ բերել, բայց վստահ եմ, որ մենք ուղղակի չենք կարող մեկուսանալ»,- արձանագրել է նախագահը։