Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը վկայակոչելով Իրանում ՀՀ դեսպանությունը։
«Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»,- գրել է նա։
Իրանում օդանավ է վթարի ենթարկվել, որում 60 ուղևոր և անձնակազմի վեց անդամ է եղել: Նախնական տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում Սեմիրոմ քաղաքից ոչ հեռու: Ներկայումս պարզվում են օդանավի վթարի պատճառները: