Օլիմպիդայում Ադրբեջանի միակ ներկայացուցիչը չի ներկայացել մեկնարկին

09:36     19 փետրվարի, 2018

Հարավային Կորեայում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերին հարևան Ադրբեջանի միակ ներկայացուցիչը՝ լեռնադահուկորդ Պատրիկ Բրախները, չի ներկայացել իր առաջին մեկնարկին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Վերջիններիս այդպես էլ չի հաջողվել պաշտոնական տեղեկություն ստանալ արտասահմանյան ազգանունով ադրբեջանցի մարզիկի ելույթ չունենալու կապակցությամբ:


© armedia.am