Հարավային Կորեայում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերին հարևան Ադրբեջանի միակ ներկայացուցիչը՝ լեռնադահուկորդ Պատրիկ Բրախները, չի ներկայացել իր առաջին մեկնարկին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Վերջիններիս այդպես էլ չի հաջողվել պաշտոնական տեղեկություն ստանալ արտասահմանյան ազգանունով ադրբեջանցի մարզիկի ելույթ չունենալու կապակցությամբ: