Դաղստանի իշխանությունները հրապարակել են Կիզլյար քաղաքում՝ եկեղեցու մոտ, հրաձգության զոհերի ու տուժածների անունները, տեղեկացնում է rbc.ru-ն: Զոհերի թվում կա հայուհի՝ Նադեժդա Թերլիյանը։
Փետրվարի 18-ին 22-ամյա Հալիլ Հալիլովը, որը ներառված է եղել ԻՊ-ի՝ «քնած բջջում», «Ալլա՛հու աքբար» բղավելով, հրաձգություն է իրականացրել Գեորգի Անհաղթի տաճարի մոտ՝ Բարեկենդանի տոնակատարության ժամանակ։
Ահաբեկչական այս հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 5-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: