Հայ եռացատկորդը Ստամբուլում դարձել է Բալկանյան երկրների առաջնության հաղթող

10:27     19 փետրվարի, 2018

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ , 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Թուրքական Ստամբուլ քաղաքում կայացած Բալկանյան երկրների առաջնությունում եռացատկի մրցաշարում Աղասյանը, գրանցելով 16.35 մետր արդյունք, դարձել է մրցաշարի հաղթող:

Բալկանյան երկրների առաջնությանը Հայաստանը ներկայացնում էր 11 մարզիկ:


© armedia.am