ԱՄՆ և Չինաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցների միջև վիճաբանություն է առաջացել Թրամփի միջուկային ճամպրուկի պատճառով 2017 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ։ Այս մասին գրում է Axios պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին: Թրամփի հետևից փորձել է չինական ղեկավարության հետ բանակցությունների սրահ մտնել նաև միջուկային ճամպրուկով սպան, ով միշտ ուղեկցում է նախագահին: Ընդունող կողմի ներկայացուցիչը փակել է նրա ճանապարհը։ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին, ով վճռականորեն հայտարարել է, որ իրենք մտնում են սրահ: Արդյունքում վիճաբանություն է սկսել, որի ժամանակ ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցը չինացի թիկնապահին գետնին է տապալել։
Պարբերականը նշում է, որ վիճաբանության ժամանակ Չինաստանի անվտանգության աշխատակիցներն անգամ չեն դիպել ճամպրուկին: