Գեորգի Կուտոյանը ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին

11:50     19 փետրվարի, 2018

Փետրվարի 19-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը, հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության և անդրազգային հանցավորության այլ դրսևորումների դեմ պայքարի վերաբերյալ հարցեր:

 


© armedia.am