Բրիտանացի Ջեյմս Հիլն իր այգում հայտնաբերել է երկնքից ընկած կատվաշնաձուկ, փոխանցում է «Լենտան»:
Ձուկն այնպիսի տեսք է ունեցել, կարծես երկու օր առաջ է սատկած եղել:
«Դա ամենահիմար բանն էր, որ ինձ հետ երբևէ պատահել էր: Ես չգիտեմ՝ ինչպես պատմել այդ մասին: Ես այդ պահին թեյ էի լցնում, երբ շնաձուկն ընկավ իմ այգին»,- պատմել է բրիտանացին լրագրողներին:
Հիլն ու իր հայրը եզրակացրել են, որ շնաձկանը իրենց այգի է գցել ճայը, որը չի կարողացել նրան տեղափոխել իր բույնը: