Ջերմուկում անցկացվել է Ձնեմարդուկ փառատոն

17:18     19 փետրվարի, 2018

Փետրվարի 18-ին Ջերմուկում անցկացվել է Ձնեմարդուկ փառատոնը։ Այն ուղղված է ձմեռային զբոսաշրջության զարգացմանը, հայտնում է Հայաստանի հանրային ռադիոն։

Փառատոնը կազմակերպվում է Ջերմուկի զարգացման կենտրոն ՀԿ ի և Ջերմուկի երիտասարդական կենտրոն ՀՈԱԿ-ի համատեղ ջանքերով:

Փառատոնի օրը Ջերմուկի ճոպանուղին գործել է անվաճար, տեղեկանում ենք Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայքից։


© armedia.am