Փետրվարի 18-ին Ջերմուկում անցկացվել է Ձնեմարդուկ փառատոնը։ Այն ուղղված է ձմեռային զբոսաշրջության զարգացմանը, հայտնում է Հայաստանի հանրային ռադիոն։
Փառատոնը կազմակերպվում է Ջերմուկի զարգացման կենտրոն ՀԿ ի և Ջերմուկի երիտասարդական կենտրոն ՀՈԱԿ-ի համատեղ ջանքերով:
Փառատոնի օրը Ջերմուկի ճոպանուղին գործել է անվաճար, տեղեկանում ենք Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայքից։