Սիրիական կառավարամետ միավորումներն «առաջիկա մի քանի ժամվա» ընթացքում կմտնեն երկրի հյուսիսային Աֆրին շրջան, որտեղ թուրքական բանակը արդեն մեկ ամիս է ռազմական գործողություն է իրականացնում քրդերի դեմ, հայտնում է սիրիական պետական հեռուստատեսությունը:
Ավելի վաղ լիբանանյան «ալ-Մայադին» հեռուստաալիքը, սեփական աղբյուրներին հղումով, հայտնել էր, որ քրդական աշխարհազորը պայմանավորվել է Դամասկոսի հետ սիրիական զորքերն Աֆրին մտցնելու հարցի շուրջ:
Հիշեցնենք, որ Դամասկոսը հավանություն չէր տվել Թուրքիայի կողմից հունվարի 20-ին սկսած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը և Անկարային մեղադրել էր երկրի տարածքային ինքնիշխանությունը խախտելու մեջ: