Փետրվարի 15-ին «Աերոֆլոտ» ավիաընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռը, որը Ֆրանկֆուրտ-Հան օդանավակայանից ուղևորվել էր Բաքու, արտակարգ վայրէջք է կատարել կասկածելի ձայների պատճառով: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը:
Տեղեկության համաձայն` օդ բարձրանալուց մեկ ժամ անց անձնակազմը պայթյունի նմանվող տարօրինակ ձայներ է լսել։ Օդանավի հրամանատարը որոշել է վերադառնալ Ֆրանկֆուրտ-Հան օդանավակայան։
Օդանավակայանում օդանավի վերադարձի մասին տեղեկատվություն ստանալուց հետո, նրան 4 հրշեջ բրիգադ և օդանավակայանի 65 աշխատող է դիմավորել:
Ֆրանկֆուրտի օդանավակայանի ներկայացուցիչ Քրիստոֆ Գյոցմանի խոսքով` ինքնաթիռն արտակարգ վայրէջքից հետո մանրակրկիտ ստուգում է անցել, սակայն ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերվել: Նա նաև հավելել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով ինքնաթիռը բեռնաթափվել է, ապա բեռը ետ են լցրել։ Միայն դրանից հետո ինքնաթիռը կրկին ուղղություն է վերցրել դեպի Բաքու: